Կարևոր իրադարձություններ

Թալանել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանի տունը

20 Դեկտեմբեր, 2020 23:59
Թալանել են հայտնի հասարակական ու քաղաքական գործիչ Վարդան Խաչատրյանի տունը

Դեկտեմբերի 19-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Օրբելի փողոցի տներից մեկի բնակիչ, 60-ամյա Վարդան Խաչատրյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 14:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք, իր տան հետնամասի մուտքի դուռը կոտրել են, մտել տուն և այնտեղից գողություն կատարել:

Տեղում Վ. Խաչատրյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ հյուրասենյակից գողացել են արջի և ձիու բրոնզե արձաններ, 5 հատ արծաթե գդալ, դանակ, պատառաքաղ, մոտ 30 հատ մեխյորե դանակ, պատառաքաղ, գդալ և 3 հատ պղնձե սև վազ: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Աղբյուրի տեղեկություններով, նշված տունը պատկանում է հայտնի հասարակական-քաղաքական գործիչ, Երևանի պետական համալսարանի կրոնագիտության ամբիոնի դասախոս Վարդան Խաչատրյանին: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին