Կարևոր իրադարձություններ

Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. ՌԴ նախագահ

20 Դեկտեմբեր, 2020 21:57
Հարևան երկրներում բորբոքվող հակամարտությունների ռիսկերը պահանջում են ՌԴ-ի սահմանների արդյունավետ պաշտպանություն. ՌԴ նախագահ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է պետական սահմանի առավել արդյունավետ պաշտպանության անհրաժեշտությունը ՝ հաշվի առնելով հարեւան երկրներում առկա հակամարտությունների ռիսկերը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը:

«Մենք պետք է ձգտենք ավելի արդյունավետ պաշտպանել պետական սահմանը, մանավանդ հաշվի առնելով մեր սահմանների մոտ տարածաշրջանային հակամարտությունների բորբոքման ռիսկերը»,- ընդգծել է ՌԴ ղեկավարը կիրակի օրը արտաքին հետախուզության ծառայության կենտրոնակայան կատարած այցի ժամանակ:

Պուտինը հանձնարարել է նաև լուրջ ուշադրություն դարձնել տեղեկատվական անվտանգությանը, ծայրահեղականության և կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական ոլորտի հանցագործություններին:

 

Լրահոս

Դիտել ավելին