Կարևոր իրադարձություններ

Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 306 փախստական

20 Դեկտեմբեր, 2020 20:06
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել ևս 306 փախստական

Մեկ օրում ռուս խաղաղապահների կողմից ապահովվել է Հայաստանի տարածքից 306 փախստականների անվտանգ վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ընդամենը նոյեմբերի 14-ից Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայր է վերադարձել 42 051 մարդ։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

Ռուսաստանի արտագնա բժշկական բրիգադը Ճարտար բնակավայրում ամբուլատոր-պոլիկլինիկական օգնություն է ցուցաբերվել 35 տեղացի բնակիչների, այդ թվում՝ մեկ երեխայի։  Ընդամենը ռուս զինվորական բժիշկները Լեռնային Ղարաբաղի 759 բնակիչների բժշկական օգնություն են ցուցաբերել, որոնցից 85-ը երեխաներ են։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին