Կարևոր իրադարձություններ

Հաստատվեց, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում․ հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները․ Նազելի Բաղդասարյան

20 Դեկտեմբեր, 2020 19:07
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Հաստատվեց, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում․ հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները․ Նազելի Բաղդասարյան

ՀՀ Ազգայի Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քիչ առաջ ավարտվեց իմ և Սոֆյա Հովսեփյանի հանդիպումը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների, ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի հետ։

Հանդիպման ընթացքում գեներալի կողմից հաստատվեց, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից եւս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։

Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին