Կարևոր իրադարձություններ

Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

20 Դեկտեմբեր, 2020 18:16
Արմավիրի մարզում բախվել են Mercedes-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Գեղամ Նավասարդյանի վարած Mercedes մակնիշի և Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչ, 28-ամյա Բաբկեն Տիգրանյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Գ. Նավասարդյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 19-ամյա Մկրտիչ Չոբանյանը մարմնական վնասվածքներով քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին