Կարևոր իրադարձություններ

ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 վագոն է տեղափոխվել ԼՂ․ ՌԴ ԱԻՆ

20 Դեկտեմբեր, 2020 13:01
ՌԴ-ից մարդասիրական օգնության ևս 7 վագոն է տեղափոխվել ԼՂ․ ՌԴ ԱԻՆ

Ռուսաստանի Դաշնությունից մարդասիրական օգնության ևս յոթ վագոն է ժամանել Լեռնային Ղարաբաղ, հայտնում է ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը մինչև դեկտեմբերի 14-ը  Լեռնային Ղարաբաղ կուղարկի 1,2 հազար տոննա մարդասիրական օգնության 54 վագոն:

«Սա մարդասիրական օգնության երկրորդ մասն է, որը ՌԴ ԱԻՆ-ն ստացել է երկաթուղով։ Ներկայումս ժամանել է 54 վագոններից 9-ը»,– ասված է հաղորդագրությունում։

 

Լրահոս

Դիտել ավելին