Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Անվտանգության մարմինների աշխատակիցները Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են. այսօր նրանց մասնագիտական օրն է

20 Դեկտեմբեր, 2020 12:17
Անվտանգության մարմինների աշխատակիցները Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են. այսօր նրանց մասնագիտական օրն է

Անվտանգության մարմինների աշխատակցները ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ Եռաբլուրում են: Այսօր նրանց մասնագիտական օրն է։

Վանեցյանը նախօրեին հայտարարություն էր տարածել.

«Ազգային անվտանգության ծառայության հարգարժա՛ն պահեստազորայիններ և վետերաններ,

Շնորհակալ եմ այս օրհասական պահին մեր Հայրենիքի ապագայի հետ կապված ձեր մտահոգության ու հնչեցրած հստակ գնահատականների համար։

Դեկտեմբերի 20-ին նշվում է Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը։ Մեզ համար շատ կարևոր և խորհրդանշական այս տոնը, ցավոք, չենք կարող նշել նախկինի պես: Այս տարին տարբերվում է նախորդ բոլոր տարիներից։ Վտանգված է մեր պետության և ժողովրդի ապագան: Հայաստանի Հանրապետությունն ապրում է իր գոյության ամենավտանգավոր շրջանը․ ունենք Արցախի զգալի մասի կորուստ, հազարավոր զոհված եղբայրներ և դեռևս չլուծված անվտանգային խնդիրներ:

Որպես ազգային անվտանգության համակարգում երկար տարիների ծառայող՝ առաջարկում եմ ազգային անվտանգության մարմինների հարգելի աշխատակիցներին, պահեստազորի սպաներին, ենթասպաներին, շարքային կազմին և սիրելի վետերաններին՝ այս տարի Հայաստանի անվտանգության մարմինների աշխատակցի օրը՝ դեկտեմբերի 20-ին, այցելենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների հիշատակին։ Վստահ եմ՝ հենց Եռաբլուրն է այն վայրը, որտեղ մենք պետք է լինենք մեզ համար կարևոր այդ օրը:

Հրավիրում եմ և հուսով եմ՝ մեզ կմիանան նաև Ոստիկանության, Դատախազության, քննչական մարմինների և զինված ուժերի մեր հարգարժան գործընկերները:

Սպասում եմ բոլորիդ դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12:00-ին, Եռաբլուրում։

Խորին հարգանքով՝ 

գեներալ-մայոր Արթուր Վանեցյան»։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին