Լեռնային Ղարաբաղում մեկ օրում իրենց տուն են վերադարձել 306 փախստականներ, նրանց տեղափոխվելու անվտանգությունն ապահովել են ռուս խաղաղապահները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Երևանից Ստեփանակերտ այսօր ավտոբուսներով 306 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուս խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – նշված է հաղորդագրության մեջ: