Կարևոր իրադարձություններ

Վթար Արշակունյաց պողոտայում․ կա տուժած

19 Դեկտեմբեր, 2020 23:46
Վթար Արշակունյաց պողոտայում․ կա տուժած

Դեկտեմբերի 19-ին, ժամը 21:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Ավագ Ա․), «Kia Forte» (վարորդ՝ Ռոմիկ Հ․) և «Mitsubishi iO» մակնիշների ավտոմեքենաները։ «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լուիզա Հ․-ն (ծնված 1988 թ․) հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi iO» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և սահմանազատել տարածքը։

 

Լրահոս

Դիտել ավելին