Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Բագրևանդ թաղամասում

20 Դեկտեմբեր, 2020 00:16
Հրդեհ Բագրևանդ թաղամասում

Դեկտեմբերի 19-ին, ժամը 17:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասում՝ «Ռոյալ» ռեստորանի մոտակայքում գտնվող տներից մեկում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրևանդ թաղամասի 17-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։13-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել է հյուրասենյակը (մոտ 30 քմ)՝ գույքով և ջերմահարվել՝ խոհանոցի պատերը (մոտ 5 քմ)։

 

Լրահոս

Դիտել ավելին