Կարևոր իրադարձություններ

Ղազախստանում ՀՀ դեսպանությունում բացվել է ցավակցությունների առցանց մատյան

19 Դեկտեմբեր, 2020 21:41
Ղազախստանում ՀՀ դեսպանությունում բացվել է ցավակցությունների առցանց մատյան

Դեկտեմբերի 19-21-ը Հայաստանում հայտարարվել են համազգային սգո օրեր` ի հիշատակ 2020 թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը Արցախյան պատերազմի ընթացքում Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների։
Ինչպես հայտնում են Ղազախստանում ՀՀ դեսպանությունից, ՀՀ դրոշը իջեցվել է մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվել է սև ժապավեն:

ՀՀ դեսպանությունում բացվել է ցավակցությունների առցանց մատյան: Ղազախստանի Հանրապետության տարածքում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակից ելնելով՝ ցավակցական ուղերձները կարող են ուղարկվել դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին