Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին

19 Դեկտեմբեր, 2020 18:09
Հեղինակ՝ Արցախի Արտաքին գործերի նախարարություն
Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախը ճանաչելու անհրաժեշտության մասին

Ֆրանսիայի Օ դը Սեն դեպարտամենտը բանաձև է ընդունել Արցախի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ միջազգային հետաքննություն սկսելու պահանջի մասին: Այս մասին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից:

«Բանաձևում, մասնավորապես, նշված է, որ հիմք ընդունելով 2020 թ. նոյեմբերի 25-ին Սենատում և դեկտեմբերի 3-ին Ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտության մասին ընդունված բանաձևերը, Օ դը Սեն դեպարտամենտի խորհուրդը Հանրապետության նախագահին և Կառավարությանն է դիմում կոչով՝ առ այն, որ Ֆրանսիան ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, Ֆրանսիան պահանջի միջազգային հետաքննություն իրականացնել 2020 թ. սեպտեմբերի 27-ին սկիզբ առած զինված հակամարտության ընթացքում կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ»,- ասվում է Արցախի ԱԳՆ հայտարարության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին