Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

19 Դեկտեմբեր, 2020 17:42
Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է. Ելիսեյան պալատը մանրամասներ է ներկայացրել

Կորոնավիրուսով վարակված՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առողջական վիճակը կայուն է:

Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  այս մասին հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը:

«Նրա մոտ դեռ առկա են COVID-19-ին հատուկ  ախտանշաններ՝ հոգնածություն, հազ, մարմնի ցավ, որոնք չեն խանգարում նախագահին կատարել իր պարտականությունները»,-ասվում է հաղորդագրության տեքստում: Մակրոնը պարբերաբար հետազոտվում է. արդյունքները հուսադրող են:

Ֆրանսիայի առաջնորդը կորոնավիրուսի թեստ է հանձնել որոշ ախտանշանների ի հայտ գալուց հետո: Թեստի դրական պատասխանից հետո նա ինքնամեկուսացվել է 7 օրով, սակայն շարունակում է հեռավար իրականացնել իր գործառույթները:

Լրահոս

Դիտել ավելին