Կարևոր իրադարձություններ

Հակառակորդի կողմից գերեվարված 62 տղաների անունների հաստատման և վերադարձի համար գործընթաց է գնում․ ԱԺ պատգամավոր

19 Դեկտեմբեր, 2020 13:15
Հեղինակ՝ Նազելի Բաղդասարյան
Հակառակորդի կողմից գերեվարված 62 տղաների անունների հաստատման և վերադարձի համար գործընթաց է գնում․ ԱԺ պատգամավոր
ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Հին Շեն և Մեծ Շեն կոչվող հատվածներից(Շուշիի շրջան), նախորդող օրը հերթափոխ եղած մեր հայրենակիցները, որեւէ կապ չունեն Խծաբերդի (Հադրութի շրջան) հատվածի հետ։
Նախօրեին Սոֆյա Հովսեփյանը եւ ես հանդիպում ենք ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկել ենք աշխատանքները , որոնք վերաբերում են Խծաբերդի հատվածից գերեվարված 62 մեր տղաների ճակատագրին։
 
Քանի որ մեր կողմից հստակեցվել են բոլորի անունները, այժմ գործընթաց է իրականացվում հակռակորդի կողմից հաստատման եւ վերադարձի համար։ Հավելյալ տեղեկություններ չեմ կարող տրամադրել, քանզի այն բխում է նաև մեր հայրենակիցների անվտանգությունից։ Հորդորում եմ համացանցում եւս տեղեկություններ չհանրայնացնել, որպեսզի գործընթացին չվնասենք։
 
Կարող եմ երաշխավորել, որ բոլոր մակարդակներում իրականացնում են անհրաժեշտ քայլեր խնդրի հանգուցալուծման համար։ Մենք դեռ Արցախում ենք շատերի հարազատների կողքին։

 

Լրահոս

Դիտել ավելին