Կարևոր իրադարձություններ

Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները. Սենոր Հասրթյան

19 Դեկտեմբեր, 2020 11:23
Հեղինակ՝ Սենոր Հասրաթյան
Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները. Սենոր Հասրթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Սա իմ տեսած երրորդ պատերազմն էր: Առաջին և Ապրիլյան պատերազմների ընթացքում ղեկավարել եմ ՊԲ ռազմատեղեկատվական համակարգը, իսկ Երրորդին՝ ընդամենը հետևել, քանի որ որևէ լիազորությամբ օժտված չէի միջամտելու գործընթացներին: Առաջին երկուսում համոզվել եմ, թե ինչպես կարելի է պարտությունից հասնել հաղթանակի, իսկ երրորդում՝ թե ինչպես կարելի է այդքան մեծ դժվարություններով տարած հաղթանակները հեշտությամբ կորցնել և ընդունել խայտառակ պարտություն,,, Կատարվածի պատճառահետևանքային կապի շուրջ, անկասկած, ունեմ իմ սեփական մոտեցումները, սակայն այդ մասին ավելի ուշ... Իսկ դա այնքան էլ հեռու չէ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին