Կարևոր իրադարձություններ

Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ

19 Դեկտեմբեր, 2020 10:37
Ռուս ռազմական բժիշկներն օգնել են ԼՂ ավելի քան 700 բնակչի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն տրամադրել տեղի բնակչությանը ինչպես Ստեփանակերտ քաղաքում, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի այլ բնակավայրերում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։ 

Հաղորդվում է, որ անցած օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնության ռազմական բժիշկները օգնություն են ցուցաբերել Ճարտար բնակավայրի 95 բնակիչների: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 700 բնակիչ որակյալ բժշկական օգնություն է ստացել ՊՆ դաշտային հիվանդանոցում, ներառյալ 79 երեխա։ 

«Բոլոր դիմած քաղաքացիները հետազոտությունից հետո խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ են ստացել տեղակայված շարժական հիվանդանոցում որակավորված թերապևտների, վիրաբույժների և այլ պրոֆիլային մասնագետների կողմից», - հավելվում է հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին