Կարևոր իրադարձություններ

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

19 Դեկտեմբեր, 2020 10:00
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, իսկ Գորիս քաղաքում մառախուղ է։

 

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

Օտարերկրացիների Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

 

Լրահոս

Դիտել ավելին