Կարևոր իրադարձություններ

Ծխախոտային լոբբինգ՝ խորհրդարանում. ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

19 Դեկտեմբեր, 2020 09:32
Ծխախոտային լոբբինգ՝ խորհրդարանում. ինչ փոփոխություն է առաջարկվում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է.

«ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Վլադիմիր Վարդանյանը, Հովիկ Աղազարյանը և Նարեկ Զեյնալյանը որոշել են զբաղվել ծխախոտ արտադրողների և ներմուծողների ակնհայտ լոբբինգով՝ ԱԺ ներկայացնելով օրենսդրական մի նախաձեռնություն, որով առաջարկվում է մեկ տարով հետաձգել հակածխախոտային պայքարի որոշ միջոցառումների ներդրումը 2021թ. հունվարի 1-ից:

Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի այն դրույթներում, որոնք արտադրողին պարտավորեցնում են յուրաքանչյուր տուփի վրա գրել ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային փոխարինիչների օգտագործման վնասակարության վերաբերյալ նախազգուշացման տեքստ, և բացի այդ՝ սահմանափակում են դրանց գովազդը:

Այս ամենը հիմնավորվում է բյուջետային մուտքեր ապահովելու մտահոգությամբ՝ իրականում հնարավորություն ընձեռելով ծխախոտ արտադրողներին և ներմուծողներին փող աշխատել հանրային առողջության քայքայման հաշվին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին