Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    516
    521,5

  • EUR

    623,5
    636,5

  • RUB

    6,98
    7,24

Կարևոր իրադարձություններ

Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ

18 Դեկտեմբեր, 2020 22:54
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել է բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. 

«Մենք «բարիկադի» միևնույն կողմում ենք․ հանդիպում բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչների և բնապահպանների հետշ
 
Այսօր հանդիպեցի բնապահպանական կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) կամավորական քաղաքացիական նախաձեռնության անդամներ, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական հասարակական կազմակերպությունը, լրագրող բնապահպան Թեհմինե Ենոքյանը, բնապահպան-իրավաբան Նազելի Վարդանյանը, «ԷկոԱղբ» բնապահպանական հասարակական կազմակերպությունը, բնապահպանական ոլորտը ներկայացնող լրատվամիջոցների խմբագրեր և այլք։
 
Կառուցողական երկխոսության և խոփըմբռնման մթնոլորտում քննարկեցինք բնապահպանական ոլորտի խնդիրների ողջ համալիրը․ հետպատերազմյա բնապահպանական խնդիրներ, անտառկառավարում, Սևանա լճի էկոհամակարգի հիմնախնդիրներ, պատասխանատու հանքարդյունաբերություն և ընդերքօգտագործում, կենդանական աշխարհի պահպանության հիմնահարցեր, ՀԷԿ-եր։
Ողջունելով ներկաներին, նախ շնորհակալություն հայտնեցի հանդիպման հրավերին արձագանքելու և իրենց կատարած աշխատանքի համար, ապա շեշտեցի, որ պետական ինստիտուտների գործունեությանը զուգահեռ խիստ կարևորում եմ հասարակական սեկտորի, իրավագիտակից շրջանակների, բնապահպանական շարժումների դերակատարումը և ազդեցությունը ինստիտուցիոնալ կառույցների գործունեության վրա։ Շրջակա միջավայրի նախարարությունը որպես ոլորտը կառավարող և ոլորտի քաղաքականությունը մշակող պետական ինստիտուտ և բնապահպաններն ու բնապահպանական կազմակերպությունները որպես Հայաստանում շրջակա միջավայրի հիմնախնդիրներով մտահոգ հանրություն, գտնվում են «բարիկադի» միևնույն կողմում։ Ներկաներին խնդրեցի օգնել գույքագրել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք գուցե դուրս են մնացել մեր տեսադաշտից։
 
Ներկայացրեցի այս ամիսներին իրականացված աշխատանքը, նախաձեռնած բարեփոխումների և օրենսդրական փոփոխությունների փաթեթները, հետպատերազմյա խնդիրները։ Ցանկացած խնդիր, որը հիմնավորված է և հուզում է բնապահպաններին՝ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, հուզում է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը։
 
Այս հանդիպումը համարում եմ նոր հարաբերությունների ելակետ և հույս ունեմ, որ բարձրաձայնված խնդիրները, եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում կստանան իրենց լուծումները կամ առնվազն գործուն քայլեր կձեռնարկվեն դրանց լուծումներին ուղղված նախադրյալներ ստեղծելու ուղղությամբ։
 
Խոսեցի նաև նախարարին կից հասարակական խորհրդի ձևավորման մասին․ վերջին խորհուրդը ձևավորվել է 2014 թվականին, բայց վերջին տարիներին չի գործել և կենսունակ չի եղել։ Նոր որոշմամբ նախատեսվում է նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորել։ Խորհրդի կազմի և մնացած մանրամասների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։Բնապահպան գործընկերներին խնդրեցի միասին կազմել այդ խորդրդի ձևավորման մեխանիզմները։ Խորհուրդը պետք է լինի առավելագույն ներառական ու կենսունակ, լայն ընդգրկում ունեցող։ Հայտնեցի, որ Շրջակա միջավայրի կառավարման իմ տեսլականում կարևորագույն կետ է զբաղեցնում բոլոր շրջանակների հետ բալանսավորված հարաբերությունների կառուցումը և դրա միակ ճանապարհը առողջ ու փաստարկված բանավեճն է։
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին առավելագույնը եռամսյակային կտրվածքով նմանատիպ ձևաչափով հանդիպումներ ունենալ, իսկ եթե մինչ այդ խնդիրներ ծագեն, որոնք պահանջում են երկուստեք հանդիպում, ապա իմ պատրաստակամությունը հայտնեցի նաև առանձին հանդիպումների»։
 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին