Կարևոր իրադարձություններ

Թուրքիան խոստանում է գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

18 Դեկտեմբեր, 2020 21:08
Թուրքիան խոստանում է գրավել Իսրայելի մայրաքաղաքը. Jerusalem Post

Թուրքիան վերջին շաբաթների ընթացքում փորձել է օգտագործել արտասահմանյան ԶԼՄ-ների հետ կապերը, որպեսզի առաջ տանի դիրքորոշումն այն առնչությամբ, թե ինչպես է ցանկանում հարթել Իսրայելի հետ հարաբերությունները՝ չնայած նրան, որ իր սեփական ԶԼՄ-ներն առաջ են տանում ծայրահեղական,  հակաիսրայելական հայտարարություններ: Այս մասին գրում է Jerusalem post-ը: 

«Թուրքական լրատվամիջոցներից մեկի մեկնաբանը հայտարարել է, թե Թուրքիան կարող է «մտնել Թել Ավիվ 48 ժամվա ընթացքում»: Նրա  պնդմամբ՝ «թուրքերն  արաբների  նման չեն», ինչն  ակնհայտ հիշեցում է 1948 և  1967 թվականներին Իսրայելին հաղթելու արաբական բանակի անկարողության: Թուրքական հեռուստատեսությամբ մեկնաբանությունն աննորմալ երևույթ չէր: Իսրայելի հանդեպ ատելությունը, Իսրայելը ոչնչացնելու խոստումները, Երուսաղեմ մտնելու սպառնալիքները, «Ալ Աքսան ազատագրելու» խոստումներն ու ազգայնական, հակասիոնիստական և  հակասեմական հայտարարություններ տարածելը նորմալ երեւույթ են Թուրքիայում»,-նշում է պարբերականը:

Ըստ թերթի՝ Թուրքիայում իշխող կուսակցությանը քննադատող լրագրողների մեծ մասին լռեցրել են, մյուսներն էլ ստիպված փախել են երկրից կամ բանտարկվել: Թուրքիան ներկա իշխող կուսակցության օրոք համարվում է աշխարհում լրագրողների ամենամեծ բանտը:

 

Լրահոս

Դիտել ավելին