Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի

18 Դեկտեմբեր, 2020 20:57
Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի

Ադրբեջանը մինչև 2021 թվականի մարտի 1-ը Ռուսաստանի հետ ցամաքային ճանապարհը կփակի։ Որոշումը պայմանավորված է երկու երկրներում  COVID-19-ի  դեպքերի աճով և Ադրբեջանում կարանտինային խիստ ռեժիմով։ Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանատնից։

Դիվանագիտական ներկայացուցչությունում նաև Ադրբեջանի քաղաքացիներին կոչ են արել, սահմանը հատելու նպատակով, խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից:

«Հաշվի առնելով, որ ձմեռ է, եղանակային անբարենպաստ պայմաններ են, ենթակառուցվածքները բացակայում են և խնդիրներից զերծ մնալու համար դեսպանատունը  Ադրբեջանի հանրապետության քաղաքացիներին հորդորում է՝ սահմանը հատելու նպատակով,  խուսափել դեպի Դաղստան ուղևորություններից»,- հայտնում են դեսպանատնից։

 

Լրահոս

Դիտել ավելին