Կարևոր իրադարձություններ

Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում (լուսանկար)

18 Դեկտեմբեր, 2020 20:20
Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի «կարմիր» ցուցակում (լուսանկար)

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել․

«Անցած շաբաթվա ընթացքում Ուկրաինայում COVID-19-ի տարածման նվազման (դրական) դինամիկան ավելի բարձր է եղել, քան Հայաստանում։ Ըստ այդմ, Հայաստանը կրկին հայտնվել է Ուկրաինայի առողջապահության նախարարության «կարմիր» ցուցակում։ Հետևաբար, Հայաստանից ժամանող բոլոր ուղևորները պետք է ունենան վերջին 48 ժամվա ընթացքում ՊՇՌ եղանակով արված թեստի բացասական արդյունք (անգլերեն կամ ռուսերեն լեզվով, կնքված, ստորագրած) կամ Ուկրաինայի տարածքում անցնեն 14-օրյա ինքնամեկուսացում։ Ինքնամեկուսացումից դուրս գալու համար հնարավոր է թեստավորում անցնել նաև Ուկրաինայի տարածքում։

Բացի թեստի արդյունքից Ուկրաինա մուտք գործելու համար անհրաժեշտ է նաև COVID-19 ծածկող ապահովագրություն»։

Нет описания фото.

 

Լրահոս

Դիտել ավելին