Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը

18 Դեկտեմբեր, 2020 20:12
Արսեն Թորոսյանը և Զարեհ Սինանյանը քննարկել են հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այսօր հանդիպել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ՝ քննարկելու հետպատերազմական շրջանում առողջապահության ոլորտում Հայաստան-սփյուռք համագործակցությունը: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տարածած հաղորդագրությունից։

Ի թիվս սարքավորումների տեսքով շարունակական հումանիտար օգնության՝ անդրադարձ է կատարվել նաև պրոտեզավորման, վերականգնողական և հոգեբանական բժշկության սփյուռքահայ մասնագետների հետ աշխատանքին, որոնք փորձ ունեն աշխատել հետպատերազմական տրավմաների հետ:

Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև առողջապահության բնագավառում Հայաստան-սփյուռք գործակցության նոր ուղղություններ:

На изображении может находиться: 1 человек, сидит, стол и в помещении

 

Լրահոս

Դիտել ավելին