Կարևոր իրադարձություններ

Կապիտանը, մի խումբ զինծառայողների հետ կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ, փրկել է շրջափակված զինակից ընկերներին․ ԱՀ ՊԲ

18 Դեկտեմբեր, 2020 19:18
Կապիտանը, մի խումբ զինծառայողների հետ կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ, փրկել է շրջափակված զինակից ընկերներին․ ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Ճանաչենք մեր հերոսներին

Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին:

Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ»:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին