Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Վանաձոր քաղաքում. փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են երկու անչափահասի

18 Դեկտեմբեր, 2020 18:47
Հրդեհ Վանաձոր քաղաքում. փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են երկու անչափահասի

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է երկրորդ հարկի բնակարաններից մեկում։

Փրկարարները բնակարանի պատշգամբից տարհանել են Նարեկ Ա․-ին (ծնված 2014 թ․) և Արեն Բ․-ին (ծնված 2017 թ․)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին, մարվել՝ 14։44-ին։ Այրվել են խոհանոցը (մոտ 15 քմ), հյուրասենյակը (մոտ 25 քմ), պատշգամբը (մոտ 10 քմ), և ջերմահարվել է երրորդ հարկի բնակարաններից մեկի պատուհանները:

 

Լրահոս

Դիտել ավելին