Կարևոր իրադարձություններ

Շրջանառվող տեսանյութը, թե իբրև ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊԲ

18 Դեկտեմբեր, 2020 18:40
Շրջանառվող տեսանյութը, թե իբրև ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի, իրականությանը չի համապատասխանում․ ԱՀ ՊԲ

Արցախի Հանրապետության Պաշտպանության Բանակը հաղորդագրություն է տարածել․

«Համացանցում սկսվել է շրջանառվել մի տեսանյութ, որում նշվում է, թե ադրբեջանական բանակը գերեվարել է 62 հայ զինծառայողի:

ԱՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ վերջին օրերի ընթացքում ՊԲ պահպանության տակ գտնվող տեղամասում որևէ զինծառայողի գերեվարման դեպք չի արձանագրվել և վերոնշված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում:

Հորդորում ենք հայրենական լրատվամիջոցներին չտարածել ադրբեջանական կեղծ հրապարակումներ, որոնք նպատակ ունեն ազդել հասարակության տրամադրությունների վրա»:

 

Լրահոս

Դիտել ավելին