Կարևոր իրադարձություններ

Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

18 Դեկտեմբեր, 2020 18:04
Վրաստանում գտնվելու ժամկետն օտարերկրացիների համար երկարաձգվել է․ Վրաստանում ՀՀ դեսպանություն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․

Վրաստանի կառավարության որոշմամբ՝

«Օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով օրինականորեն գտնվում էր Վրաստանում մինչև 2020 թվականի մարտի 14-ը և մինչև Վրաստանում իր օրինական գտնվելու ժամկետի ավարտը չի կարողացել լքել երկիրը, իրավունք ունի մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը գտնվել Վրաստանի տարածքում, եթե նրա ներկայությունը Վրաստանում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

- եթե երկիրը, որի քաղաքացին հանդիսանում է անձը, ներառվել է բարձր ռիսկայնության գոտում,

- եթե սահմանի հատման արգելքը սահմանված է համապատասխան երկրի կողմից,

- եթե անձն առողջական վիճակի պատճառով գտնվում է հիվանդանոցում, կարանտինային գոտում կամ ինքնամեկուսացած է,

- եթե չեղյալ հայտարարված չվերթների պատճառով անձը չի կարողացել լքել երկիրը սահմանված ժամկետում»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին