Կարևոր իրադարձություններ

Հանրությունը պետք է իմանա, թե ինչու՞ և ինչի՞ դիմաց են Զանգելանի ու Քուբաթլիի շրջանների` Կապան քաղաքին հարակից տարածքներից հանվում հայկական ուժերը. Դանիել Իոաննիսյան

18 Դեկտեմբեր, 2020 17:46
Հեղինակ՝ Դանիել Իոաննիսյան
Հանրությունը պետք է իմանա, թե ինչու՞ և ինչի՞ դիմաց են Զանգելանի ու Քուբաթլիի շրջանների` Կապան քաղաքին հարակից տարածքներից հանվում հայկական ուժերը. Դանիել Իոաննիսյան
 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ  Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Կապան քաղաքը սահմանակից է Զանգելանի ու Քուբաթլուի շրջաններին, որոնց տարածքի մեծ մասը Ադրբեջանը գրավել է պատերազմի ընթացքում։ Բայց ոչ ամբողջությամբ և Կապանին ու ՀՀ սահմանին մոտ գտնվող հատվածները հսկվում էին մեր բանակի կողմից։

Հիմա հարց. Ինչու՞ են Զանգելանի ու Քուբաթլուի շրջանների այդ տարածքները հանձնվում Ադրբեջանին, եթե նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության մեջ որևէ խոսք չկա այդ շրջաններից հայկական ուժերը հանելու մասին։
Դեռևս նոյեմբերի 30-ին բարձրացրեցի Կապանի անվտանգության այս լրջագույն հարցը։ Նույն հարցը, որպես Հանրային խորհրդի անդամ, բարձրացրել եմ վարչապետի մոտ։ Վարչապետի պատասխանը բավականին հստակ էր, բայց ինձ չգոհացրեց։
Սակայն այս հարցի պատասխանը պետք է ոչ թե ինձ տրվի` այլ ամբողջ հանրությանը։
Հանրությունը պետք է իմանա, թե ինչու՞ և ինչի՞ դիմաց են Զանգելանի ու Քուբաթլիի շրջանների` Կապան քաղաքին հարակից տարածքներից հանվում հայկական ուժերը»։

 

Լրահոս

Դիտել ավելին