Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    518
    523

  • EUR

    623
    637

  • RUB

    7,01
    7,27

Կարևոր իրադարձություններ

Պորտուգալիայի նախագահը ևս վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

18 Դեկտեմբեր, 2020 17:43
Պորտուգալիայի նախագահը ևս վավերացրեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու Դե Մոուզան վավերացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Այդ մասին հայտնում է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը:

«Դեկտեմբերի 18-ին Պորտուգալական Հանրապեստության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզան վավերացրեց ավելի վաղ երկրի օրենսդիր մարմնի՝ Պորտուգալիայի Ասամբլեայի կողմից ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը հաստատելու մասին բանաձևը»,- ասված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին