Կարևոր իրադարձություններ

Նվեր-փաթեթներ արցախցի 100 հղիների համար

18 Դեկտեմբեր, 2020 17:16
Հեղինակ՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամ
Նվեր-փաթեթներ արցախցի 100 հղիների համար
 
«ԻՄ ՔԱՅԼԸ բարեգործական հիմնադրամն իր հումանիտար օգնության ծրագրերի շրջանակներում ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի 100 հղի կանանց (ծննդաբերության պատրաստվող) համար անհրաժեշտ պարագաներ է ուղարկում տարբեր մարզեր:
Հղիների փաթեթները ներառում են բոլոր անհրաժեշտ պարագաները՝ հիգիենայի ամբողջական հավաքածուներ, համապատասխան հագուստ, երիտասարդ մայրիկների համար երեխայի խնամքի ու ճիշտ սնուցման գրականություն և այլն:
 
Փաթեթները հավաքվել են համաձայն միջազգային նորմերի: Շահառուների քանակը և կարիքը Հիմնադրամին տրամադրում են մարզպետարանները: Հումանիտար օգնության բաշխումն արվում է հասցեական՝ ԻՄ ՔԱՅԼԸ հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:
Մեր քաջ կանանց մաղթում ենք բարի ազատում, առողջ մանկիկներ թո՜ղ ծնվեն»:

 

Լրահոս

Դիտել ավելին