Կարևոր իրադարձություններ

Դավիթ Գրիգորյանն աբսուրդ որակեց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը

18 Դեկտեմբեր, 2020 17:20
Դավիթ Գրիգորյանն աբսուրդ որակեց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը

Երեկ ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 2020թ. դեկտեմբերի 11-ին մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում ակցիա իրականացնելու և մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը խաթարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ի թիվս այլ անձանց,  քրեական գործով որպես կասկածյալ էր ներգրավվել նաև Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը:

Ի դեպ՝ նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ մեկ այլ քրեական գործի շրջանակներում Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ (վատնելուն օժանդակելը) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և որպես խափանման միջոց կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

«Ներկայիս  իշխանությունները դավաճանություն են իրականցրել ՝ մեր պետության , մեր հայրենիքի, մեր ժողովրդի նկտամամբ, և ես  հանդես եմ եկել որպես արժանապատիվ քաղաքացի: Շատերը գիտեն, որ ես իմ ամբողջ գործունեության ընթացքում պետական ծառայող եմ եղել և ծառայել եմ իմ պետությանը, անկախ նրանից՝ հարել եմ որևէ քաղաքական ուժի, թե ոչ»,- այս մասին Shabat.am- ի հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանը:

Դավիթ Գրիգորյանն աբսուրդ որակեց Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը. «Քննչական կոմիտեի հաղորդագրությունը հորինվածք է, իսկ ինչ վերաբերում է դեկտեմբերի 11-ի ակցիային՝ ես ակցիային ոչ թե մասնակցել եմ, այլ ականատես եմ եղել և հետո ներգրավվել եմ որպես քաղաքացի»:

Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Դավիթ Գրիգորյանը համարում է, որ իր դեմ հարուցված մյուս քրեական գործը, որով իրեն մեղադրանք է առաջադրվել, շինծու է. «Այդ գործը շինծու է, քանի որ այն հետևել է անմիջապես դեկտեմբերի 11-ի իմ՝ որպես ՀՀ քաղաքացի, այդ բողոքի ակցիային ինքնաբուխ մանասնակցելուն , ուղղակի դա զուգադիպել է: Բնականաբար,  այսօրվա իշխանությունները միշտ ինչ որ բան են ման գալիս  մարդկանց կենսագրության մեջ: Իրենք ասում են՝ հներ, ես և՛ հին եմ, և՛ նոր եմ, և՛ապագա եմ:

Իմ վրոդվմունքը նրանում է, որ ՔԿ-ում իմ նկատամամբ մեղադրանք է առաջադրվում,  ես իրենց հարցնում եմ՝ դա ո՞ր ժամանակահատվածին է վերաբերվում, իրենք ինձ ասում են՝ 2019թ.-ին հարուցված քրեական գործին: Իրենց հարց եմ տվել՝ ինչու՞ եք ինձ հիմա հրավիրում , ինչու՞ մինչև այսօր չէիք հրավիրել, իրենք պատասխան չունեն: Ես ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունել, հակառակը՝ գրավոր հաղորդագրություն եմ տարածել, որ դավաճան իշխանությունը ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դավաճանել է մեր երկիրը և մեզ, ուստի՝ ես որպես քաղաքացի ներգրավված եմ բոլոր հակադավաճանական գործողությունների մեջ:

Ես խնդրում եմ, որ քննչական կոմիտեն ավելի մանրամասն ներկայացնի, թե ինչին է վերաբերվում այդ մեղադրանքը, որն ինձ առաջադրել են, թվերով, գումարի չափով, գործողության բնույթով, թող մանրամասնեն և հանրությունն  իմանա:  Ես վիրավորված եմ, որ իմ՝ քաղաքացիական պարտականությունները կատարելու ընթացքում փորձում են իմ անվան հետ խաղալ: Ե՛վ դեկտեմբերի 11-ի քրգործի, և՛ 2014-2017թթ. այդ չարաշահումների վերաբերյալ նյութերը թող հրապարակեն»:

Դավիթ Գրիգորյանն ասաց, որ հրապարակավ պատիվ է պահանջելու. «Ես քննիչների աչքերին բացահայտ նայելով ասել եմ, որ իրենք մեղավոր են այսօրվա մեր հողերի հանձնման, այդքան զոհերի արյան համար, քանի որ ծառայում են դավաճան իշխանությանը: Ես պատրաստ եմ ապացուցել դա»:

 

Լրահոս

Դիտել ավելին