Կարևոր իրադարձություններ

Պատկան մարմիններից ստացած զենքերը վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ. Արցախի ԱԱԾ

18 Դեկտեմբեր, 2020 16:18
Հեղինակ՝ Արցախի Տեղեկատվական շտաբ
Պատկան մարմիններից ստացած զենքերը վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ. Արցախի ԱԱԾ
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ մարտական գործողությունների դադարեցումից հետո հասարակության անվտանգության ապահովման ուղղությամբ իրականացվող աշխատանքների շրջանակներում` ԱՀ և ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է մինչև 2021 թվականի հունվարի 10-ը ներառյալ ԱՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ԱՀ Ոստիկանությունից, ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Պաշտպանության նախարարությունից և այլ պատկան մարմիններից ստացած զենքերը, ռազմամթերքը, կապի միջոցները, պարտադիր գրանցման (հաշվառման) ենթակա հատուկ սարքերը և այլ հատուկ սարքերը (գիշերային, ցերեկային դիտարկման սարքեր ու նշանոցներ, ջերմատեսիլ սարքեր ու նշանոցներ), ինչպես նաև այլ պարագաները վերադարձնել հաշվառման համապատասխան մարմիններ:
 
Լրացուցիչ տեղեկացվում է, որ վերոնշյալ քաղաքացիները 2021 թվականի հունվարի 11-ից կարող են ենթարկվել պատասխանատվության ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու մեղադրանքով` համաձայն ԱՀ և ՀՀ օրենսդրության:
Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք զանգահարել ԱՀ ԱԱԾ թեժ գծի՝ 047944126 հեռախոսահամարին:
 
ԱՀ ազգային անվտանգության ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին