Կարևոր իրադարձություններ

Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրականացման մասին

18 Դեկտեմբեր, 2020 14:46
Պուտինը խոսել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի իրականացման մասին

«Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնությունն, ընդհանուր առմամբ, հետևողականորեն իրականացվում է»,-այս մասին  ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի խաղաղապահներն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի  իրավիճակը կայունանա:

«Գիտեք, որ Ռուսաստանը որոշակի միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցվի, ամբողջական հրադադար հաստատվի և կայունացման գործընթաց սկսվի։ Միևնույն ժամանակ, մենք փորձել ենք հետևել ԵԱՀԿ Մինսկի խմբում ձեռք բերված հիմնական պայմանավորվածություններին»,- հայտնել է Պուտինը։

 

Լրահոս

Դիտել ավելին