Կարևոր իրադարձություններ

Հրդեհ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում

18 Դեկտեմբեր, 2020 14:38
Հրդեհ Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 13։49-ին Լոռու մարզային գնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Կնունյանց փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։17-ին։ 

 

Լրահոս

Դիտել ավելին