Կարևոր իրադարձություններ

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից. Սեյրան Օհանյան

18 Դեկտեմբեր, 2020 13:26
Հեղինակ՝ Սեյրան Օհանյան
Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից. Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյանն իր էջում գրառում է կատարել․

«Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։

Հիշեցում

Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։

Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։

Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»։

 

Լրահոս

Դիտել ավելին