Կարևոր իրադարձություններ

Երևան-Գյումրի ճանապարհը փակած շիրակցիները պահանջում են գերությունից վերադարձնել իրենց հարազատներին

18 Դեկտեմբեր, 2020 13:18
Երևան-Գյումրի ճանապարհը փակած շիրակցիները պահանջում են գերությունից վերադարձնել իրենց հարազատներին

 Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված և անհայտ վիճակում հայտնված զինծառայողների հարազատները փակել  են Գյումրի-Երևան ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, զինծառայողների հարազատները պահանջում են րոպե առաջ վերադարձնել իրենց երեխաներին:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ իրենց ակցիան քաղաքական չէ, նրանք պահանջում են միայն իրենց հարազատների մասին ստույգ տեղեկություն: Շատերը տեղյակ չեն իրենց  հարազատների կարգավիճակից՝  շրջափակման մեջ են, թե՞ գերության:  «Ես պահանջում եմ, որպեսզի իմ երեխային և այստեղ հավաքվածների երեխաների վերադարձնեն, լուր չունենք նրանցից: Մեր բողոքը հենց դրանում է կայանում, ճանապարհը մեր գերի ընկած տղաների համար ենք փակել»,- նշեց հավաքվածներից մեկը:

Դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին հարազատների հետ հանդիպում կունենա ՄԻՊ Արման Թաթոյանը:

Արցախի Հին թաղեր և Խծաբերդ բնակավայրերում շրջափակման մեջ մնացած և դեկտեմբերի 15-ի երեկոյից կապի բոլոր միջոցներից զրկված, անհայտ կարգավիճակում հայտնված զինծառայողների մեջ մեծ թիվ են կազմում Շիրակի մարզի բնակիչները: Հարազատներն ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում ճանաչել են իրենց ընտանիքի անդամներին: Պնդում են, որ նրանք երեք օր շրջափակման մեջ են գտնվել:

 

Լրահոս

Դիտել ավելին