Կարևոր իրադարձություններ

Առգրավվել է 3623 հատ ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ

18 Դեկտեմբեր, 2020 13:08
Առգրավվել է 3623 հատ ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ

Հաշվի առնելով «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով «Սևանի ՃՈ», «Դիլիջանի» հենակետերում, Սևանա լճի ափամերձ և ջրային հայելու տարածքից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ոստիկանության աշխատակիցների համատեղ իրականացված վերահսկողական կանխարգելիչ միջոցառման արդյունքում ս.թ. դեկտեմբերի 17-ի դրությամբ առգրավվել է 3623 հատ, ընդհանուր քաշով 1280 կգ «Սիգ» տեսակի ձուկ, ինչպես նաև Սևանա լճից դուրս է բերվել 22 հատ յուրաքանչյուրը 100 մետր երկարությամբ պոլիէթիլենային ձկնորսական ցանցեր:

Առգրավված ձկները Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին, «Գավառի» մանկատուն, «Դիլիջանի գիշերօթիկ դպրոց»,Դիլիջանի քաղաքապետարան, որը հանձնել է Արցախի հանրապետությունից ժամանած ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից։

Խստացված ստուգայցերը շարունակվում են։

 

Լրահոս

Դիտել ավելին