Կարևոր իրադարձություններ

Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է (լուսանկար)

18 Դեկտեմբեր, 2020 10:00
Տեսանյութի 3 հայ գերիները Հայաստանում են. նրանց հետ ամեն ինչ լավ է (լուսանկար)

«Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը գրում է․

«Հայկական մամուլում և սոցցանցերում այսօր երեք հայ գերիների մասին մի տեսանյութ տարածվեց, որում ադրբեջանցի զինվորները խոշտանգում և ստիպում էին գերեվարված քաղաքացիական անձանց ադրբեջանահաճո տեքստեր ասել։

Տարածվող տեսանյութին կից նշվում էր, թե վերջիններս գերեվարվել են Գորիս-Կապան ճանապարհին։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնին» հաջողվեց անձամբ կապ հաստատել գերեվարված քաղաքացիական անձանց՝ Անդրանիկ Սարգսյանի, Խաչիկ Գրիգորյանի և Արման Թովմասյանի հետ (անունները հրապարակվել են տղաների համաձայնությամբ)։ Վերջիններս նշեցին, որ տեսանյութը հին է և, որ իրենք այժմ միասին գտնվում են Հայաստանում։ Քաղաքացիները եղել են դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ իրականացված գերիների փոխանակման գործընթացի շրջանակում Հայաստան վերադարձված 44 գերիների շարքերում։ Նրանց անունները առկա էին հրապարակված ցուցակներում»։

Image

 

Լրահոս

Դիտել ավելին