Կարևոր իրադարձություններ

Որ երկրներից են տրանսֆերտներն աճել դեպի Հայաստան. «Ժողովուրդ»

18 Դեկտեմբեր, 2020 09:14
Որ երկրներից են տրանսֆերտներն աճել դեպի Հայաստան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Ֆիզիկական անձանց անունով արտերկրից Հայաստան եկող տրանսֆերտների չափը աճ է արձանագրել: Այս տարվա հոկտեմբերին ֆիզիկական անձանց անունով բանկերի միջոցով արտերկրից ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքը կազմել է 93 մլն 997 հազար դոլար:

Նկատենք, որ հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, Հայաստան ուղարկված դրսի փողերի` տրանսֆերտների զուտ ներհոսքը ավելացել է 28 մլն 630 հազար դոլարով, իսկ Հայաստանից հոկտեմբերին դուրս է եկել 117 մլն 433 հազար դոլար գումար: Բացի այս, նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունից ստացված զուտ ներհոսքը, այլ կերպ ասած՝ Հայաստան եկած ու մնացած գումարը հոկտեմբեր ամսին կազմել է 75 մլն 25 հազար դոլար։

Հասկանալի է՝ այդ գումարների մեծ մասը փոխանցում են արտերկրում աշխատող հայերը, եւ ուղարկված գումարները այստեղ ապրող նրանց ընտանիքների ապրուստի հիմնական միջոցներն են: Բացի այս, ԱՄՆ-ից Հայաստան ստացված տրանսֆերտների զուտ ներհոսքն է զգալի պակասել. եթե այս տարվա սեպտեմբերին այն կազմել է 46 մլն 138 հազար դոլար, ապա հոկտեմբերին դարձել է 37 մլն 668 հազար դոլար»։

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին