Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,83
    7,09

Կարևոր իրադարձություններ

Երևանում՝ Հարավկովկասյան երկաթուղու տարածքում, թուրքական մետեոսարքեր են ընկել. «Հրապարակ»

18 Դեկտեմբեր, 2020 08:34
Երևանում՝ Հարավկովկասյան երկաթուղու տարածքում, թուրքական մետեոսարքեր են ընկել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեկտեմբերի 17-ին Հարավկովկասյան երկաթուղու տարածքում թուրքական մետեոսարքեր են ընկել: Մեր աղբյուրը հաղորդում է, որ խոսքը 2 օդապարիկ-զոնդերի մասին է, որոնք ընկել են ՀԿԵ-ի՝ Երեւանում գտնվող դեպոյի տարածքում: Դրանք սովորաբար օգտագործում են եղանակի, մթնոլորտի վերին շերտում ընթացող երեւույթներն ուսումնասիրելու համար: «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ խոսնակը մեզնից լսեց թուրքական օդապարիկների մասին: «Որեւէ տեղեկություն չունեմ»,- ասաց նա:

Ինչո՞ւ էին թուրքական օդապարիկները չափումներ կատարում Հայաստանի օդային տարածքում: Կայի՞ն արդյոք դրանց ամրագրված տեսախցիկներ կամ այլ սարքեր․ այս հարցերը ներկայում ԱԱԾ ուսումնասիրության տիրույթում են: Սակայն, ըստ մեր տվյալների, ԱԱԾ-ն թուրքական օդապարիկների վերաբերյալ տեղեկությունը թաքցնում է՝ խուճապ չառաջացնելու նկատառումներով:

ԱԱԾ մամուլի կենտրոնից մեզ ասացին. «Էրեբունի վարչական շրջանի տարածքում հայտնաբերված՝ անհայտ ծագում ունեցող սարքը ԱԱԾ կողմից ուսումնասիրվել է եւ որեւէ սպառնալիք չի ներկայացնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Դիտել ավելին