Կարևոր իրադարձություններ

Ինչպես Ռոբերտ Քոչարյանը կարողացավ լքել երկիրը. «Ժողովուրդ»

18 Դեկտեմբեր, 2020 08:07
Ինչպես Ռոբերտ Քոչարյանը կարողացավ լքել երկիրը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ եռօրյա այցով Մոսկվա է մեկնում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, սակայն հանդիպումների մասին մանրամասներ այդպես էլ չներկայացվեց:

Այստեղ ուշագրավ է այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը, լինելով դատարանում ամբաստանվողի կարգավիճակում, արգելքներ ունի երկրի սահմաններից դուրս գալու: Նրան մինչեւ նոյեմբերի 7-ն էր թույլատրված դուրս գալ երկրից` հատուկ որոշմամբ:

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ նոյեմբերի 3-ի իր համարում գրել էր, որ Քոչարյանը պետք է Մոսկվա մեկներ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, սակայն կորոնավարակի տեստ էր հանձնել, որը դրական էր եղել, եւ մինչեւ սահմանված 14 օրը լրացավ, որպեսզի Մոսկվա մեկնելը հնարավոր լիներ, արդեն լրացել էր ՀՀ-ից նրա ելքի թուլատրելի ժամկետը: Իսկ հիմա ինչպե՞ս է ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանը կարողացել է լքել երկիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշեց. «Դատարանը թույլ է տվել»: Սողոմոնյանը սակայն չմանրամասնեց, թե ինչ հանդիպումներ է ունենալու երկրորդ նախագահը Մոսկվայում, արդյոք կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, եւ որն է հանդիպումների հիմնական օրակարգը»:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին