Կարևոր իրադարձություններ

Արայիկ Հարությունյանն ինչ առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից. «Հրապարակ»

18 Դեկտեմբեր, 2020 08:00
Արայիկ Հարությունյանն ինչ առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իշխանությունը դե ֆակտո Վիտալի Բալասանյանին փոխանցելուց առաջ նման առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից։ Մասնավորապես, նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո, ԱԱԽ խորհրդի դեռ այն ժամանակվա քարտուղար Սամվել Բաբայանը Հարությունյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել իրեն՝ «քեզ չեմ կպնի» երաշխիքով, սակայն ԱՀ նախագահը մերժել է՝ պատասխանելով, որ իրեն մի անգամ «քցողը» երկրորդ անգամ էլ կանի։

Նկատի է ունեցել այն, որ հայտնի հայտարարությունից հետո Սամվել Բաբայանը դավաճանական է որակել փաստաթուղթը եւ ասել, որ ինքը տեղյակ չի եղել այդ մասին։

Ավելին․ Արայիկ Հարությունյանն այնքան վրդովված է Բաբայանի պահվածքից, որ մտերիմների մոտ անկեղծացել է, թե գլուխը մի քիչ թեթեւանա, Սյամոյով դեռ կզբաղվի, անկախ նրանից՝ պաշտոնի կլինի, թե ոչ։ Ինչ վերաբերում է նախօրեի ուղերձին, ապա Արցախում սպասում էին, որ դա ավելի հստակ է լինելու։ Մոտ մեկ ամիս է՝ քննարկում են նրա հրաժարականի հարցը եւ անգամ ստիպում են զանգել Փաշինյանին եւ առաջարկել՝ «երկուսով հրաժարական տանք, հեռանանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին