Կարևոր իրադարձություններ

Շիրազի-Մազմանյան-Չաուշի-Սիլիկյան նոր խճուղի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

17 Դեկտեմբեր, 2020 23:59
Շիրազի-Մազմանյան-Չաուշի-Սիլիկյան նոր խճուղի խաչմերուկում կփոփոխվի երթևեկության կազմակերպումը

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց – Մազմանյան փողոց – Չաուշի փողոց – Սիլիկյան նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից։

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ տվյալ խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

 

Լրահոս

Դիտել ավելին