Կարևոր իրադարձություններ

Կրակոց Երևանում. 37-ամյա տղամարդը ստացել հրազենային վնասվածք

17 Դեկտեմբեր, 2020 21:53
Կրակոց Երևանում. 37-ամյա տղամարդը ստացել հրազենային վնասվածք

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 16-ին, Երևանում հրազենային վնասվածք ստացած քաղաքացու՝ հիվանդանոց տեղափոխելու փաստով: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ ձախ ազդրի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խմբերը, քանի որ վիրավորը բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է Դավիթաշեն վարչական շրջանում:

Աղբյուր տեղեկություններով՝ մինչ էրեբունու բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ, 37-ամյա Միսակ Փաշիկյանն է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին