Կարևոր իրադարձություններ

Կարմիր խաչը COVID-19 համավարակի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին

17 Դեկտեմբեր, 2020 21:40
Կարմիր խաչը COVID-19 համավարակի տարածումը կանխելու նպատակով անհրաժեշտ պարագաներ է տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ 

«Ղարաբաղյան հակամարտության սրման հետևանքով կան բազմաթիվ կարիքներ։ COVID-19 համավարակի պայմաններում մարդիկ արդեն իսկ անհանգստացած էին իրենց առողջությամբ։ Վիրուսի տարածումը կանխելու և էսկալացիայի առնչությամբ կարիքներին արձագանքելու նպատակով մենք անհրաժեշտ պարագաներ ենք տրամադրել Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներին։ Դրանց թվում են անհատական պաշտպանության միջոցներ, հակասեպտիկներ, վիրաբուժական վերականգնող նյութեր և գեներատոր»։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին