Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    520,5

  • EUR

    624,5
    636,5

  • RUB

    6,92
    7,18

Կարևոր իրադարձություններ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

17 Դեկտեմբեր, 2020 20:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանում․ ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` տրանսպորտային միջոցների հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Երևան քաղաքի Շիրազի փողոց - Մազմանյան փողոց - Չաուշի փողոց - Սիլիկյան նոր խճուղի լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձև երթևեկության խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այս մասին տեղեկանում ենք Ճանապարհային Ոստիկանության տարածած հաղորդագրությունից։

Փոփոխության արդյունքում լուսացույցները կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով, ինչը նշանակում է, որ ճանապարհային երթևեկության կանոնների համաձայն՝ տվյալ խաչմերուկում երթևեկության առավելություն կունենան շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ նշված փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Լրահոս

Դիտել ավելին