Կարևոր իրադարձություններ

Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին

17 Դեկտեմբեր, 2020 18:42
Հույս ունեմ՝ հրադադարի խախտումը կլինի միակը, և կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Հադրութում տեղի ունեցած հրադադարի ռեժիմի վերջին խախտումներին: 

«Հրադադարի խախտում տեղի է ունեցել միայն մեկ անգամ, և հույս ունեմ, որ դա կլինի միակը, և, ի վերջո, բոլոր կողմերը կնստեն բանակցային սեղանի շուրջ՝ մեր և Մինսկի խմբի միջնորդությամբ: Հուսով ենք, որ միջազգային միջնորդները, ի վերջո, խոսքից գործի կանցնեն, կօգնեն այն մարդկանց, որոնք օգնության կարիք ունեն, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձողներին, որպեսզի ոչ միայն Ռուսաստանը մարդասիրական օգնություն տրամադրի, այլև միջազգային կազմակերպությունները՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Պարենի կազմակերպությունը: Մենք մեր կողմից պատրաստ ենք շարունակելու այդ աշխատանքը»,- ասել է ՌԴ ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին