Կարևոր իրադարձություններ

Պուտինը՝ ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին

17 Դեկտեմբեր, 2020 18:20
Պուտինը՝ ԼՂ հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում անդրադառնալով ԼՂ հարցում Թուրքայի դիրքորոշմանը՝ հայտարարել է, թե «Թուրքիան պաշտպանել է Ադրբեջանի իրավական գործը»։

«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է այն բանի վրա, որ ինչպես իրենք են կարծում, պաշտպանում է Ադրբեջանի իրավական գործը, այսինքն՝ տարածքների վերադարձը, որոնք 90-ականների ռազմական գործողությունների ժամանակ գրավվել էին: Միջազգային իրավունքի տեսանկյունից ամբողջ տարածքը համարվում է Ադրբեջանի Հանրապետության անքակտելի մաս: Եվս մեկ անգամ կրկնեմ՝ Հայաստանն ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս առումով և միջազգային իրավունքով Ղարաբաղը Ադրբեջան է:

Իմ կարծիքով՝ իրավիճակն ավելի բարդ է, քան ազգամիջյան բախումներն էին, որոնք սկսվել են դեռևս Սումգայիթում, այնուհետև՝ տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ: Յուրաքանչյուր կողմն ունի իր ճշմարտությունը: Լեռնային Ղարաբաղի հայերը ժամանակին զենք են վերցրել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար: Ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը ձևավորվել է այս տարի ստեղծված հակամարտության ժամանակ: Եռակողմ հայտարարությամբ մենք պայմանավորվել են դադարեցնել ռազմական գործողությունները, և, ինչը շատ կարևոր է, կողմերը կանգ են առնում այն դիրքերում, որտեղ եղել են մեր եռակողմ հայտարարության ստորագրման պահին: Հենց այդտեղ էլ պետք է կանգնեն»,- ասել է ՌԴ նախագահը:

Վլադիմիր Պուտինը հավելեց, որ Լեռնային Ղարաբաղում այս տարի իրավիճակը դուրս եկավ վերահսկողությունից, որովհետև լարվածությունը ձգվում էր երկար տարիների ընթացքում:

«Չեմ կարծում, որ սա տեղի ունեցավ արտաքին ազդեցության պատճառով: Բազմաթիվ փոխհրաձգություններ, փոքր բախումներ էին տեղի ունենում և այդ ամենը հանգեցնում էր հակամարտության: Ռուսաստանի դիրքորոշումը միշտ այն էր, որ մենք պետք է առանց արյունահեղության հասնենք պայմանավորվածությունների, այդպիսին էր մեր դիրքորոշումը նաև Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որտեղ համանախագահներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան»,- նշեց ՌԴ նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին