Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    515,5
    521,5

  • EUR

    619
    632

  • RUB

    6,91
    7,17

Կարևոր իրադարձություններ

Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան

17 Դեկտեմբեր, 2020 17:22
Արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ․ Ալեն Սիմոնյան

Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացնել հնարավորինս շուտ։

«Մենք պետք է ստացած հարվածից հետո շունչ քաշենք  և մեր սխալները գնահատելով հասկանանք, թե ինչպես ենք կառուցում մեր ապագան։ Հնարավորինս շուտ, երբ դա հնարավոր լինի տեխնիկապես և ֆիզիկապես, և կարծում եմ, որ այլ կարծիք չի կարող լինել»։

Նա նշեց, որ ժողովուրդը պետք է իշխանություն ձևավորի և ընտրությունների անցկացման համար պետք է համաձայնություն լինի, այնպես, ինչպես եղավ 2018-ին, որպեսզի երկիրը զերծ մնա ավելորդ ցնցումներից։ 

Պատասխանելլով այն հարցին, թե իշխող թիմը չի կարող կազմակերպել արդար ընտրություններ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ այդ մարդիկ, ովքեր այդպիսի բան են ասում, իրենց չափանիշով են չափում, որ իրենք այդպիսի բան կանենք։

«ՀՀ ժողովուրդը եթե զգա, որ այդ ընտրությունները անօրինական են, ապա ինքը ձևը գիտի իշխանությունը վերցնելու, մենք այդ ձևը ցույց ենք տվել»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին