Կարևոր իրադարձություններ

Ապատեղեկատվություն է, թե իբր Ադրբեջանի 12024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում․ ԱՀ նախագահի խոսնակ

17 Դեկտեմբեր, 2020 17:08
Հեղինակ՝ Վահրամ Պողոսյան
Ապատեղեկատվություն է, թե իբր Ադրբեջանի 12024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում․ ԱՀ նախագահի խոսնակ

ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ 

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Вестник Кавказа» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։
Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար:
Մի կարևոր դիտարկում ևս. «Вестник Кавказа» կայքի գործունեության առանցքում միշտ եղել է թշնամու քարոզչական թեզերը ռուսալեզու լսարանում տարածելը, ուստի հայկական մեդիայի պատասխանատուներին խնդրում եմ հնարավորինս զերծ մնալ այդ կայքից որևէ նյութ տարածելուց:

 

Լրահոս

Դիտել ավելին